Հայաստանի պատվիրակությունն այցելել է Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողով 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունը՝ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել է Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի նախագահ Լյուդմիլա Բաբուշկինայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է մարզային օրենսդիր ժողովի մամուլի ծառայությունը։

«Սա մեր առաջին հանդիպումն է: Հուսով եմ, որ այն մեկնարկ կտա երկարաժամկետ համագործակցությանը: Մենք պատրաստ ենք Հայաստանի Հանրապետությունից խորհրդարանականների պատվիրակություն հրավիրել մեզ մոտ: Մենք կարող ենք շատ հարցեր քննարկել, կուտակված փորձի փոխանակում անցկացնել օրինաստեղծման, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում»,- նշել է Բաբուշկինան։

Նա հիշեցրել է, որ հուլիսին Միջին Ուրալում տեղի կունենա «Իննոպրոմ-2023» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցությունը հետաքրքիր կլինի օտարերկրյա գործընկերների համար»։

Մամուլի ծառայությունում հավելել են, որ Հարությունյանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և միջխորհրդարանական շփումների շրջանակներում փոխգործակցության կազմակերպման պատրաստակամություն է հայտնել։

Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար էքսկուրսիա է կազմակերպվել մարզային խորհրդարանի շենքում։ Հյուրերն այցելել են Սվերդլովսկի մարզի Օրենսդիր ժողովի թանգարան և դիտել «Սվերդլովսկի մարզի մունիցիպալ կազմավորումների պաշտոնական խորհրդանիշների» ցուցադրությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի փոխնախագահ Վիկտոր Յակիմովը, տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման զարգացման հանձնաժողովի նախագահ Միխայիլ Զուբարևը և Օրենսդիր ժողովի միջխորհրդարանական գործունեության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Վեգները։

Մայիսի 11-ից մայիսի 16-ը Միջին Ուրալում միջոցառումներ են անցկացվում Հայաստանի օրերի շրջանակներում։

Հայերեն Русский

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային