Վաշինգտոնը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Սոթքի հատվածում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային՝ նշելով, որ նման բախումները խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանն ու Ադրբեջանը հասել են արժանապատիվ խաղաղության հասնելու ուղղությամբ։

«Նման բախումները, մեր համոզմամբ, խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանը և Ադրբեջանը հասել են տևական և արժանապատիվ խաղաղություն ձեռք բերելու ուղղությամբ: Երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեն սահմանի երկայնքով հետ քաշել իրենց ուժերը, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի կողմից, երբ նրանք մայիսի սկզբին մասնակցում էին բանակցությունների այստեղ՝ Վաշինգտոնում», - մայիսի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը:

Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ-ն շատ դրական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը, որի ընթացքում երկու երկրները հնարավորություն ունեին քննարկել շատ կարևոր հարցեր:

«Մենք վստահ ենք, որ այս ամենն ունի խաղաղ լուծում: Հենց այդ պատճառով է, որ սկսած պետքարտուղարից մինչև այլ պաշտոնյաներ, մենք շարունակել ենք խորապես ներգրավված լինել այս հարցում», - ասել է Պատելը՝ հրաժարվելով կանխատեսումներ անել մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նախատեսված հանդիպման վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած բանակցություններն արդյունավետ էին և հիմք են դրել Բրյուսելում բանակցությունների շարունակության համար:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում

ԱԺ նախագահը խորհրդարանում ծեծկռտուքի պատասխանատու է համարում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին

Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացավ հանդիպում բանաստեղծ Սաշ Հայկազունու հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է անվնաս վիճակում ամերիկյան MQM-170 հետախուզական ԱԹՍ որսալու մասին

ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Սևանում թափոնները նոր կյանք են ստանում՝ վերածվելով ձեռագործ գեղեցիկ իրերի

Երևանում փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած քաղաքացիներից մեկը մահացել է

Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում