Մխիթարյանի գոլը նպաստեց «Ինտեր»-ի` ՉԼ կիսաեզրափակիչի «Միլան»-ի դեմ խաղում հաղթանակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել: «Ինտեր»-ը խաղի մեկնարկից 8 րոպե անց իրացրեց իր պահը: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:

Իսկ ընդամենը րոպեներ անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով, գրավեց «Միլան»-ի դարպասը: Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: «Միլան»-ը բաց թողած երկու գնդակներից հետո սկսեց ավելի շատ սխալվել:

Երկրորդ կեսի ընթացքում գնդակին հիմնականում տիրում էր «Միլան»-ը, սակայն «Ինտեր»-ի պաշտպանությունը անթերի էր գործում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսի 62-րդ րոպեին: «Միլան»-ին ի վերջո այդպես էլ հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց և «ներաձուրիները» հաղթանակի հասան 0։2 հաշվով:

«Միլան»-«Ինտեր»` 0:2:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին:

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչ մյուս խաղում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթի»-ին: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Հայերեն العربية Русский

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել