Սպորտ

Նարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Նարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը մրցեց Իսպանիան ներկայացնող Էմանուել Ռեյեսի հետ: Հաղթելով 4:0 հաշվով՝ հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Նա ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին:

Քիչ ավելի ուշ քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հետևեք մեզԻնստագրամում

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում