Տարածաշրջանային

Սիրիան հնարավոր է համարում Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Սիրիան հնարավոր է համարում Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը պատրաստ է Թուրքիայի հետ անկեղծ և կառուցողական երկխոսության ՝ առաջադրված նպատակներին հասնելու համար՝ Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության հարգման պայմանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Արաբական Հանրապետության արտաքին գործերի և վտարանդիների գործերով նախարար Ֆեյսալ Միքդադը՝ հանդես գալով Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը:

«Չնայած վերջին տարիների ամբողջ բացասականությանը, Սիրիան և Թուրքիան կկարողանան միասին աշխատել ռուս և իրանցի բարեկամների օգնությամբ և աջակցությամբ՝ այն նպատակներին հասնելու համար, որոնք կծառայեն երկու երկրների շահերին»,- Միքդադի խոսքերն է մեջբերել SANA գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում