Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կայացավ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որտեղ «Ռեալ»-ն ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «արքայական ակումբի» մարզադաշտում` «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվեցին արագ հակագրոհներով: Թե «Ռեալ»-ը և թե «Մանչեսթեր Սիթի»-ն ձգտում էին հավասար պայքար ծավալել յուրաքանչյուր գծում:

Առաջին կեսի վերջնամասում «Ռեալ»-ն իրացրեց իր պահը; Հեռահար դիպուկ և ուժեղ հարվածով «սերուցքայիններին» առաջ մղեց Վինիսիուսը (36-րդ րոպե): Թիմերն ընդմիջման գնացին «Ռեալ»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսն առավել ակտիվ սկսեց «Ռեալ»-ը, որն ավելի շատ էր տիրում գնդակին: «Քաղաքայինները» ձգտում էին գտնել «արքայական ակումբի» խոցելի գոտիները, ինչը դժվարությամբ էր հաջողվում: Վիճակագրությունն էլ փաստում էր «Ռեալ»-ի առավելության մասին, սակայն 67-րդ րոպեին Քևին դե Բրույնեն կարողացավ հեռահար հարվածով հավասարեցնել հաշիվը:

«Ռեալ»- «Մանչեսթեր սիթի»` 1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կկայանա մայիսի 10-ին: «Ինտեր»-ը «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի «Միլան»-ի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Վարվառա Հայրապետյան

Հետևեք մեզԻնստագրամում

Հայերեն English Русский

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը