Տարածաշրջանային

Թուրքիայում 13 մարդ է կալանավորվել Ստամբուլի քաղաքապետի դեմ ագրեսիայի պատճառով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 13 մարդ է կալանավորվել Ստամբուլի քաղաքապետի դեմ ագրեսիայի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, որոնք առնչություն են ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ իրականացրած ագրեսիվ գործողությունների հետ, որոնք տեղի են ունեցել Էրզրումում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Միջադեպի փաստը հետաքննվում է: Որոշում է կայացվել կալանավորել անձանց, որոնք կատարվածի մեջ մեղավոր են համարվում: 13 անձ այս պահին կալանքի տակ է։ Թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ տեղական արդարադատության մարմինները հետաքննում են գործը»,-նախարարի խոսքերը մեջբերել է TRT հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին Էրզրում քաղաքում։ Իմամօղլուն ելույթ է ունեցել հասարակության առաջ, երբ մի քանի հոգի սկսել են քարեր նետել տրիբունայի և ավտոբուսի վրա: Քաղաքապետի խոսքով՝ վիրավորվել է 10-15 մարդ: Այդ գործողությունների հետևանքով նա ընդամենը 15 րոպե է ելույթ ունեցել, ինչից հետո ավտոբուսով հեռացել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում