Տարածաշրջանային

Վրաստանը և Գերմանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

Վրաստանը և Գերմանիան ստորագրել են  պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Գերմանիայի Ազգային կոդավորման բյուրոյի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Վրաստանի պաշտպանության նախարարությունում ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոդավորման բյուրոյի տնօրեն, գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսին և բյուրոյի ներկայացուցիչներին... Հանդիպման վերջում կողմերը ձևակերպել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթն ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարարության կոդավորման բաժանմունքի պետ, գնդապետ Դավիթ Մամուլաիշվիլին և գնդապետ Մանֆրեդ Կլաֆուսը, որը միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի կոդավորման կոմիտեի ղեկավարն է», - ասված է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ փաստաթուղթը Վրաստանի պաշտպանության նախարարությանը և գերատեսչության նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներին թույլ կտա ավելի համատեղելի դառնալ ՆԱՏՕ-ի չափանիշներին։

Մինչև համաձայնագրի ստորագրումը գերմանացի հյուրերը ծանոթացել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։ Այցի հիմնական թեման ՆԱՏՕ-ի ստանդարտներով Վրաստանի Ազգային կոդավորման բյուրոյի ձևավորման գործընթացն է։ Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Գերմանիայից ժամանած գործընկերներին հանրապետության զինվորականներին ցուցաբերվող գործնական և ֆինանսական օգնության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում