Տարածաշրջանային

Իրանը հայտարարել է նոր սերնդի ավիակրի կառուցման մասին

2 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է նոր սերնդի ավիակրի կառուցման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն սկսել են կառուցել նոր սերնդի ավիակիր: Նման հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Այսօր մեզ համար գլխավոր ծրագրերից մեկն ավիակրի կառուցումն է, որն աշխարհում նմանը չի ունենա: Այն կկարողանա տեղավորել ոչ միայն ինքնաթիռներ, այլև հրթիռակիր նավակներ», - մեջբերել է Թանգսիրիի խոսքը Tasnim գործակալությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև նշել է նավաշինության ոլորտում, մասնավորապես՝ «Շահիդ Ռուդակի» և «Շահիդ Մահդավի» նավերի կառուցման գործում Իրանի հարուստ փորձը։

«Շահիդ Մահդավի» բազմանպատակ մարտանավը ծառայության է անցել ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերում այս տարվա մարտին: Այն ունի «Աշուրա» և «Թարեք» դասի մարտական ​​հրթիռակիր նավակներ՝ բարձր մանևրայնությամբ, ինչպես նաև 10-ից 180 կմ հեռահարությամբ հրթիռների արձակման 99 կայանքներ, տարբեր անօդաչու թռչող սարքեր, արդի հակահրթիռային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ համակարգեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում