Միջազգային

Ճապոնիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան փլուզումներ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան փլուզումներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում և դրա հարակից տարածքներում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: 2 շենք փլուզվել է: Ըստ նախնական տվյալների՝ մեկ մարդ մահացել է սանդուղքից ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ցերեկը ժամը 2:42-ին: Օջախը գտնվել է Իսիկավայի Նոտո թերակղզում, 12 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա, այնուամենայնիվ, Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ մերձափնյա շրջաններում ծովի մակարդակը կարող է փոխվել:

Սուզու քաղաքում մի տղամարդ ընկել է սանդուղքից և սրտի կաթված ստացել: Քաղաքում նաև երկու շենք է փլուզվել, որոնց փլատակներում կարող է մեկական մարդ լինել:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ երկրաշարժի հատվածում շուրջ մեկ շաբաթ կարող են կրկին ցնցումներ գրանցվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում