«Հայը՝ ջազում, ջազը՝ բակում». Գյումրիում մեկնարկեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում MALKHAS JAZZ BAND-ի համերգային ծրագրով մայիսի 4-ին ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները:

Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց տուն-թանգարանի բակերում: «HAY-AT JAZZ առաջին անգամ իրականացրել ենք 2016 թվականին: Ընդմիջում ունեցել ենք միայն 2018 և 2021 թվականներին: Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ: Փառատոնի ձևաչափն ամբողջովին նույնն է, ինչ անցած տարիներին»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի կազմակերպիչները ջազային փառատոնը մի փոքր ուշ սկսեցին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Հիմնականում փառատոնը սկսում էինք ջազի միջազգային օրը, սակայն այս տարի եղանակային պայմանների, ապա նաև նույն օրը՝ Երևանում ջազային միջոցառումների պատճառով մի փոքր ուշ սկսեցինք՝ հնարավորություն տալով հանդիսատեսին և երաժիշտներին մասնակիցը լինելու և՛ Երևանում, և՛ Գյումրիում անցկացվող միջոցառումներին: Այս փառատոնն այլևս քաղաքացիություն ստացած միջոցառում է ու վստահ եմ, որ երկար է ապրելու Գյումրիում ու միշտ պահանջված է լինելու: Մեր եզակիությունը փառատոնը թանգարանների բակերում անցկացնելն է»,-նշեց Լիլիթ Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ ինչպես նախկինում, հետագայում ևս մարդիկ իրենց այցը Գյումրի կպլանավորեն նաև ջազային այս փառատոնի շնորհիվ:

MALKHAS JAZZ BAND-ը համերգի ավարտին պարգևատրվեց Գյումրու քաղաքապետարանի պատվոգրով: «Ես Գյումրիում ամեն անգամ ինձ շատ լավ եմ զգում՝ ասես մեր ակումբում լինեմ՝ շատ ջերմ ու հետաքրքիր միջավայր է, եղանակն էլ՝ հրաշալի: Ամեն անգամ մեծ ոգևորություն եմ զգում՝ շատ հետաքրքիր ու միևնույն ժամանակ շատ բարդ ջազային էներգետիկա կա Գյումրիում»,-համերգից հետո «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանը:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ։ Նախագծի հեղինակն է «Մանուկյան ընկերությունը», իրականացնող՝ «I LINK» ՀԿ-ն: Փառատոնի անցկացմանը աջակցել է նաև Գյումրու քաղաքապետարանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский Türkçe

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր