Գյումրու դրամատիկականը հյուրախաղերով հանրապետության տարբեր համայնքներում է

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շարունակում է իր շրջագայությունը՝ ներկայանալով հանրապետության տարբեր համայնքներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10-ը անցկացվում է «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը, որի շրջանակներում գյումրեցի հանդիսատեսին է ներկայանում ավելի քան քսան թատրոն ու թատերախումբ: Այս ընթացքում դրամատիկական թատրոնն իր թատերական շրջագայություններն է իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրես»-ին նշեց, որ հյուրախաղերով արդեն եղել են Վանաձորում, Արթիկում և Ստեփանավանում, իսկ առաջիկայում էլ կլինեն մյուս քաղաքներում ու մարզերում:

«Շատ ուրախ եմ, որ այս օրերին Գյումրիում թատերական տոն ու իրադարձություն է ու, բնականաբար, եթե փառատոնը անց է կացվում Գյումրիում, և մենք հյուրընկալում ենք այլ թատրոնների, նպատակահարմար չէ տեղի հանդիսատեսի համար խաղալ հերթական ներկայացումները: Աճեմյանի անվան թատրոնն իր ներկայացումներով կլինի Հայաստանի տարբեր մարզերում»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Վանաձորից ստացել են «Հրաշագործը» ներկայացնելու ևս մեկ առաջարկ:

Թատրոնն առաջիկայում լինելու է նաև Արտաշատում, Հրազդանում, Գավառում, Գորիսում, Կապանում և Աբովյանում:

«Տարբեր ներկայացումներ ենք ընտրել՝ փորձում ենք որքան հնարավոր է բազմաշերտ բեմադրություններով ներկայանալ հանդիսատեսին: Հայաստանի այն վայրերն են ընտրված, որտեղ Գյումրու դրամատիկականը երկար ժամանակ չի եղել»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մայիսի 11-ից թատրոնը կվերսկսի իր աշխատանքները Գյումրիում:

Դրամատիկականի տնօրենը նաև նշեց, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, թատրոնը հունիսի սկզբին հյուրախաղերով կմեկնի Լիբանան:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից