Հասարակական

Գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ է եղել. Վաղարշապատի բաժնի ոստիկանների բացահայտումը 

2 րոպեի ընթերցում

Գիշերային ակումբում ծեծկռտուքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ է եղել. Վաղարշապատի բաժնի ոստիկանների բացահայտումը 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 2-ին, ժամը 00.50-ին, զանգած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի գիշերային ակումբում ծեծկռտուք է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին հինգ երիտասարդ նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Ակումբի տնօրենից ընդունվել է հաղորդում:

Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդներից մեկը ներկայացել է Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ են ստացել, որ նշված դեպքի ժամանակ երիտասարդներից մեկի ձեռքին ատրճանակ է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա երիտասարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ:

Նշվում է, որ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում