Քաղաքականություն

ՀՀ-ն պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաև չի ունենալու․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաև չի ունենալու․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը և Հայաստանը պետք է հայտարարեն, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունեն, այլ նաև չեն ունենալու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաև չի ունենալու։ Եվ սա է այն միակ սկզբունքը, որը մեզ հնարավորություն կտա պետություն ունենալ, հակառակ դեպքում չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք որպես պետություն չլինենք»,- ընդգծեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում