Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Դավիթ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Միկա մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սիմոնյանը եզրափակիչում գերազանցեց Իտալիան ներկայացնող Զոնաթան Պիսարոյին:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ազիզյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը դարձել են ԵԱ-ի փոխչեմպիոններ:

Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը:

Հետևեք մեզ Ինստագրամում

Հայերեն العربية Русский