ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում գրավել է Պանամայի դրոշով նավարկող նավթատար լցանավը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն այսօր գրավել են Պանամայի դրոշով նավարկող նավթատար լցանավը, որն անցնում էր Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության վիզուալ տեղեկատվության տարածման ծառայության կայքում։

«Մայիսի 3-ին՝ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 06:20-ին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցն անցնելիս գրավել են Պանամայի դրոշի ներքո ընթացող Niovi նավթատար լցանավը», - ասված է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ լցանավը դուրս էր եկել Դուբայից և մեկնում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի նավահանգիստ: Ըստ հաղորդագրության՝ նեղուցում լցանավին են մոտեցել ԻՀՊԿ-ի շուրջ 10 նավեր և ստիպել են փոխել ուղղությունն ու ուղևորվել դեպի Իրանի տարածքային ջրեր:

ԻՀՊԿ-ի կողմից լցանավը գրավելու մասին հաղորդել է նաև իրանական Tasnim գործակալությունը: Նշվում է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը գրավել են նավթատար լցանավը, քանի որ այն խախտել է կանոնները:

Եվս մեկ նման միջադեպ է տեղի ունեցել անցյալ շաբաթ, երբ Իրանի ռազմածովային ուժերը գրավել են Մարշալյան կղզիների դրոշի տակ նավարկող լցանավը: Tasnim-ի տեղեկացմամբ՝ նավին հրահանգվել է ուղևորվել դեպի Իրանի տարածքային ջրեր այն բանից հետո, երբ այն հարվածել է իրանական նավին և փորձել փախչել՝ խախտելով նավարկության կանոնները:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա