Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում դառնալու ոսկե մեդալակիր:

«Իմ ամեն հաղթանակ իր տեղն ունի, քանի որ գիտեք, թե դրա համար որքան աշխատանք ենք տանում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Ամեն ինչ անելու ենք աշխարհի գալիք առաջնությանը լավագույնս մասնակցելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով` ինքը ցավով է հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էր և պատրաստ երկրորդ Օլիմպիական ոսկուն:

«Փարիզի Օլիմպիական խաղերին պատրաստվել սկսել եմ Տոկիոյի խաղերի ավարտից անմիջապես հետո: Մեկ նպատակ ունեմ` այն, ինչը չստացվեց Տոկիոյում, անել Փարիզում․ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ»,-ասաց նա:

Օրեր առաջ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցել էր բուլղար Կիրիլ Միլովի հետ: Հայ ըմբիշը հաղթել էր 5:1 հաշվով: Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի բրոնզե, Ռիոյի` ոսկե, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Ալեքսանյանը 4 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում, 6 անգամ՝ Եվրոպայի առաջնությունում: Նա նաև 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է:

Հայերեն English Русский

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ