Տարածաշրջանային

Վրաստան հին ավտոմեքենաներ ներմուծողները հարկային արտոնություններ կստանան

2 րոպեի ընթերցում

Վրաստան հին ավտոմեքենաներ ներմուծողները հարկային արտոնություններ կստանան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և Վրաստանի հարկային օրենսգրքում ուղղումներին, որոնք ենթադրում են արտոնությունների սահմանում ավտոմեքենաների կոլեկցիոներների համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

«Վրաստանի ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված ուղղումների համաձայն՝ օրենսդրության մեջ կհայտնվի «դասական ավտոմեքենա» հասկացությունը։ Դասական մեքենա կհամարվի ավելի քան 40 տարվա մեխանիկական փոխադրամիջոցը։

Դասական մեքենաների բնութագրերը և շահագործման հարցերը կորոշի Վրաստանի կառավարությունը։

Բացի այդ, Հարկային օրենսգրքում կատարված ուղղումների համաձայն՝ նման ավտոմեքենաների Վրաստան ներկրման համար կգործեն հատուկ արտոնություններ։

Մասնավորապես, նրանց նախաձեռնությամբ դասական մեքենաների ներմուծման հարկը կկազմի 1,5 լարի շարժիչի մեկ խորանարդ սանտիմետրի համար՝ 14 տարին լրացած բոլոր մեքենաների համար գործող հարկի (շարժիչի մեկ խորանարդ սանտիմետրի համար` 2,4 լարի) փոխարեն։

Ուղղումների հեղինակները ենթադրում են, որ փոփոխությունները կնպաստեն ավտոմոբիլային մշակույթի, ավտոթանգարանների զարգացմանը և ավտոմեքենաների հավաքածուների մեծացմանը։

2023 թ.-ի առաջին եռամսյակում Վրաստան է ներկրվել 40-ից ավելի տարվա 33 ավտոմեքենա, որոնցից 19-ը՝ մարդատար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում