Թուրքիան մեկնաբանել է, թե ինչու է փակել օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինչի համար է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանից իրականացվող թռիչքների համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն Թուրքիայի այդ քայլը բացատրել է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողի բացմամբ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակել այդ քայլը և նշել, որ դրան ի պատասխան փակել են օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար։

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթների արգելք չկա։ Այնուամենայնիվ, Չավուշօղլուն ասել է, որ չեն թույլատրվելու նաև VIP թռիչքները և հավելել, որ բացառություն են արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին։

Չավուշօղլուն սպառնացել է, որ «նման գործողությունների շարունակման դեպքում նոր քայլեր կձեռնարկվեն»։

Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին մեծ շուքով բացվել է 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը: Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են։

«Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելի հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով:

Երեք տարվա ընթացքում գործելով ԱՄՆ-ից, Եվրոպայից մինչև Թուրքիա՝ նրանք ոչնչացրել են մոտ երկու տասնյակ հանցագործի, Հայոց ցեղասպանությունն իրականացնող պարագլուխներին: «Նեմեսիս»-ը հստակ ու մանրազնին մշակված գործողություն է եղել, որը սկիզբ է առել հետախուզական աշխատանքից և ավարտվել դատավճռի իրականացմամբ: Այդ դատավճիռների իրականացման ժամանակ ոչ մի պատահական մարդ չի տուժել:

Քանի որ «Հատուկ գործը» խիստ գաղտնի է եղել, տարիներ շարունակ գաղտնազերծված չեն եղել նրա կազմակերպիչներին ու անդամները, սակայն այժմ նրանց անունները բոլորին են հայտնի:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Չինաստանի արդյունաբերական հսկան հետաքրքրված է Հայաստանի հետ հնարավոր համագործակցությամբ

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց