ԵՄ երեք անդամ երկրներ Իրանից նավթ են ներկրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպական վիճակագրական կենտրոնի (Եվրոստատ) հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ անցած տարի Եվրամիությունն Իրանից ներկրել է 4181 տոննա նավթ կամ նավթամթերք:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն:
Եվրոստատի տվյալներով ՝ անցյալ տարի ԵՄ երեք անդամներ ՝ Ռումինիան, Լեհաստանը և Բուլղարիան, Իրանից հում նավթ կամ նավթամթերք են ներմուծել:
Կարդացեք հոդվածը` Русский