Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել Է անցյալ տարի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը մինչև 5 մլրդ դոլար ավելացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2019 թվականի 1 մլրդ 650 մլն դոլարից 2022 թվականին աճել է հասնելով մինչև մոտ 5 մլրդ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հայտարարությունը:

Ռուսաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրը ստորագրվել է 2001 թվականի մարտին, որի գործողության ժամկետը ավտոմատ կերպով երկարաձգվել է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ, Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը, հայտարարել էր, որ հերթական երկարաձգումից առաջ իրանական կողմը մտադիր է դիտարկել փաստաթղթի թարմացման հնարավորությունները ՝ հաշվի առնելով ներկա իրողությունները:

Ջալալիի խոսքով ՝ երկու երկրներն աշխատում են համակողմանի համագործակցության փաստաթղթի վրա, վերջին շրջանում ռուսական կողմը ներկայացրել է իր կարծիքը և իրանական կողմին ներկայացրել համաձայնագրի նախագիծը:

Դեսպանը հստակեցրել է, որ Իրանի և ՌԴ-ի միջև նոր համապարփակ համաձայնագիրն ընդգրկում է տարբեր ոլորտներ ՝ ներառյալ քաղաքական, տարածաշրջանային, միջազգային, տնտեսական, անվտանգության, տեղեկատվության, կիբերանվտանգության, պաշտպանության և այլն:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա