Հասարակական

Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը Հայաստանին տրամադրում է բուհերի հինգ կրթաթոշակային տեղ

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը Հայաստանին տրամադրում է բուհերի հինգ կրթաթոշակային տեղ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Կրթաթոշակային ծրագրի շրջանակում դիմորդները կարող են բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանալ հետևյալ մասնագիտություններով՝

1. Քաղաքագիտություն

2. Իրավունք

3. Մանկավարժություն

4. Բիզնեսի կառավարում

5. Տնտեսագիտություն

6. Ճարտարագիտություն և բնական գիտություններ

7. Համակարգչային գիտություններ

8. Գյուղատնտեսություն

9. Շարիաթ և արաբերեն լեզվի դասավանդում

10. Լրագրություն

Հումանիտար մասնագիտություններով ուսումնառությունն իրականացվելու է արաբերենով, բնագիտական մասնագիտություններով՝ անգլերենով:

Բակալավրի կրթական ծրագրին և արաբերեն լեզվի դասընթացին կարող են դիմել 17-25 տարեկան, մագիստրոսական կրթական ծրագրին՝ մինչև 30 տարեկան, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրին՝ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Ընդունելությունն իրականացվելու է մրցութային կարգով ՍԱԹ-ի կողմից՝ դիմորդների միջին որակական գնահատականի հիման վրա՝ համաձայն յուրաքանչյուր համալսարանի հատկացրած տեղերի և ներքին կանոնադրության:

Կրթաթոշակային ծրագրին դիմել ցանկացողները պետք է գրանցվեն ՍԱԹ կրթության նախարարության «Սովորիր Սաուդյան Արաբիայում» առցանց հարթակում՝ https://studyinsaudi.moe.gov.sa/ և այդ մասին տեղեկացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը (հեռ.՝ +374 10599646)»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում