Միջազգային

ՄԱԿ-ում հայտնել են, որ Սուդանին մարդասիրական օգնության համար կպահանջվի 1,5 միլիարդ դոլար

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում հայտնել են, որ Սուդանին մարդասիրական օգնության համար կպահանջվի 1,5 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ ընթացիկ տարում Սուդանի հումանիտար կարիքների համար անհրաժեշտ է հատկացնել 1,5 միլիարդ դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Ըստ ՄԱԿ-ի՝ այսօրվա դրությամբ «ապահովվել է այս տարի Սուդանի մարդասիրական օգնության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի միայն 14%-ը»։

Իրադրությունը Սուդանում սրվել է բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատներ) ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի (Հեմեթի) միջև տարաձայնությունների պատճառով:Երկու ռազմական կառույցների միջև հիմնական հակասությունները կապված են Սուդանի միասնական զինված ուժերի ձևավորման ժամկետների և մեթոդների, ինչպես նաև այն հարցի հետ, թե ով պետք է դառնա բանակի գերագույն հրամանատարը՝ պրոֆեսիոնալ զինվորական, որին կողմ է ալ Բուրհանը, թե ընտրված քաղաքացիական նախագահը, ինչը պնդում է Դագալոն:

Ապրիլի 15-ից այս երկու կառույցների միջև բախումներ են սկսվել Մերով քաղաքի ռազմակայանի մերձակայքում, ինչպես նաև մայրաքաղաք Խարթումում։ Մարտերն սկսվելուց ի վեր զոհվել են հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ վիրավորվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում