Տարածաշրջանային

Վրաստանը և Իսրայելն ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Վրաստանը և Իսրայելն ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«(Դարչիաշվիլիի` Իսրայել կատարած) այցի ընթացքում ստորագրվել է համատեղ հռչակագիր Վրաստանի և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտելու մասին», - հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դարչիաշվիլին և Բարկատը նշել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժը, որը ներառում է փոխադարձ առևտուրը, ներդրումները և զբոսաշրջությունը։

Այցի ընթացքում Դարչիաշվիլին նախատեսում է հանդիպել Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենի և երկրի նախագահ Իսահակ Հերցոգի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում