Հասարակական

«Սեռական բռնության թանգարան» պատմությունների ցուցադրությունը ներկայացվում  է տարբեր մարզերում

2 րոպեի ընթերցում

«Սեռական բռնության թանգարան» պատմությունների ցուցադրությունը ներկայացվում  է տարբեր մարզերում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սեռական բռնության իրազեկման ամսվա շրջանակներում, նախաձեռնել է «Սեռական բռնության թանգարան» խորագրով ցուցահանդես հանրապետության տարբեր մարզերում:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ցուցահանդեսը ներառում է սեռական բռնության ենթարկված անձանց 21 պատումներ, որոնք ներկայացնում են հոգեկան վնասվածքի հաղթահարման բարդ ճանապարհը, և թե ինչպես են այդ մարդիկ հաղթահարել բռնությունը կամ ինչպիսի հետք է թողել բռնությունն իրենց հետագա կյանքի վրա։

««Սեռական բռնության թանգարանն» իրականացվում է դեռևս 2019թ.-ից, երբ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հարցով մարդիկ սկսեցին կիսվել իրենց հետ կատարված սեռական բռնության ու ոտնձգության դեպքերով և համաձայնեցին, որ դրանք ներկայացվեն հանրությանը, չնայած որ Սեռական բռնության ենթարկված անձի համար իր տրավմայի հաղթահարման բարդ ճանապարհին սեփական պատմությունը պատմելն ու պատրաստ լինելն այն հանրայնացնել՝ անգամ անանուն, մեծ ջանքեր և ռեսուրսներ է պահանջում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Տաթեւիկ Աղաբեկյանը։ Նա հավելեց, որ «Սեռական բռնության թանգարանը» պատմությունների ցուցահանդես է, որի նպատակը, նախ, սեռական բռնության և ոտնձգության դեպքերով կիսվելն է, ինչպես նաև հիմնախնդիրների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը, լուծման կարևորությունը շեշտադրելը։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում