Տարածաշրջանային

Էրդողանն ու ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն Ստամբուլում միաժամանակ հանրահավաքներ կանցկացնեն

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն Ստամբուլում միաժամանակ հանրահավաքներ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և մայիսի 14-ի ընտրություններում նրա գլխավոր մրցակից՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ընտրություններից մեկ շաբաթ առաջ հանրահավաք կանցկացնեն Ստամբուլում՝ նույն օրը և նույն ժամին:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Ըստ աղբյուրի՝ միակ տարբերությունը կլինի անցկացման վայրը:

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը ՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև «Memleket» կուսակցության առաջնորդ 58-ամյա Մուհարեմ Ինջեն և «ATA» դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը:

Ընտրությունների երկրորդ փուլը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, տեղի կունենա մայիսի 28-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում