Տարածաշրջանային

Ռաիսին հայտարարել է, որ Իրանի նավթի արդյունահանման կարողությունները շարունակում են աճել

1 րոպեի ընթերցում

Ռաիսին հայտարարել է, որ Իրանի  նավթի արդյունահանման կարողությունները շարունակում են աճել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ նոր նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում նավթի օրական արդյունահանմանը ավելացել է 45 հազար բարել նավթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Իբրահիմ Ռաիսին հայտարարել է հարավ-արևմտյան Խուզեստան նահանգում գազի վերամշակման գործարանի բացման արարողության ժամանակ, նշելով, որ ներկայիս կառավարության օրոք նավթարդյունաբերության և գիտելիքահենք ընկերությունների հետ հարաբերությունները բարելավվել են։

Նա հավելել է, որ նավթային ոլորտում գործող նման ընկերությունների թիվը 100-ից հասել է 500-ի, և նավթի նախարարությունն այդ ընկերությունների հետ համատեղ ծրագրեր է իրականացնում:

«Այսօր նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում օրական արդյունահանմանը ավելացվել է 45 հազար բարել նավթ, և այդ բարձր դինամիկան պետք է պահպանել», - հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում