Քաղաքականություն

Ադրբեջանցի կեղծ բնապահպանները հայտարարել են Լաչինի միջանցքում իրենց ակցիան դադարեցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի կեղծ բնապահպանները հայտարարել են Լաչինի միջանցքում իրենց ակցիան դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի կեղծ բնապահպանները, որոնք դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը, ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց ակցիան, որը սկսել էին բնապահպանական կեղծ պատրվակներով՝ արգելափակելով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ադրբեջանական «Azertac» գործակալությունը:

Նշվում է, որ Շուշիում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Այդին Քերիմովը հանդիպել է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» 10 ներկայացուցիչների հետ, և նրանց ասվել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ նոր իրավիճակ է առաջացել:

Հետևաբար, նրանց առաջարկվել է դադարեցնել ակցիան:

Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող կեղծ բնապահպանները թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացնելուց հետո հայտարարել են, որ ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց այսպես կոչված բնապահպանական ակցիան։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում