Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը հակասում է զինադադարի համաձայնությանը․ Կատրին Կոլոնա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։

«Եթե Ադրբեջանը մտահոգություններ ունի հոսքերի թափանցիկության վերաբերյալ, կան մի շարք այլ միջոցներ այդ հարցին մոտենալու համար, ոչ թե միակողմանի քայլեր ձեռնարկելը։ Արդար և կայուն խաղաղություն նշանակում է խաղաղություն, որը հարգում և պաշտպանում է մարդու իրավունքները։ Մենք գործում ենք մեր ժողովուրդների համար և ցանկանում ենք, որ մարդասիրական քայլերը նպաստեն բանակցությունների համար լավ մթնոլորտի ձևավորմանը, լինեն դրանք ռազմագերիների, անհետ կորածների հարցերը, թե մի շարք այլ դժվարին թեմաներ։ Մենք շարունակում ենք կոչ անել վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի։ Շրջափակումն արդեն մի քանի ամիս է տևում, դա ընդունելի չէ, դա չի համապատասխանում միջազգային իրավունքի հանձնառություններին և մարդասիրական ճգնաժամի ռիսկեր է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»,- ասաց Կոլոնան։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց՝ ցանկանում են, որ բանակցություններ վարվեն ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների շուրջ։ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է կարողանա շարունակել ապրել խաղաղության, անվտանգության մեջ՝ իր մշակույթի և ավանդույթների նկատմամբ հարգանքով»,- նշեց Կատրին Կոլոնան։

Հայերեն العربية English Français Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ