Տարածաշրջանային

Իրանն Օմանի ծոցում նավթատար տանկեր է կալանել

1 րոպեի ընթերցում

Իրանն Օմանի ծոցում նավթատար տանկեր է կալանել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմածովային ուժերն ապրիլի 27-ին Օմանի ծոցում կալանել են նավթատար տանկեր, որը նավարկել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Տասս»-ին, այս մասին հայտնում է IRNA-ն:

Ասվում է, որ Պարսից ծոցում իրանական նավին Մարշալյան կղզիների դրոշով նավ է բախվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, իրանական նավի անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են: Նավթատար տանկերը կալանվել է Օմանի ծոցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում