Տարածաշրջանային փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Լիբանանի վրա. Իրանի արտգործնախարարը Բեյրութում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է տարածաշրջանի և Իրանի անվտանգության անբաժանելի մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ։

«Տարածաշրջանում վերջին շաբաթներին նոր զարգացումներ են տեղի ունեցել, և մենք կարծում ենք, որ դրանց արդյունքները լավ կանդրադառնան տարածաշրջանի և իսլամական աշխարհի, այդ թվում՝ Լիբանանի վրա», - Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերում Al Mayadeen պարբերականը:

Դիվանագետը բարձր է գնահատել Թեհրանի և Բեյրութի միջև երկկողմ հարաբերությունները և նշել, որ Լիբանանում իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ ունի:

«Մենք ունենք որոշ գաղափարներ և նախաձեռնություններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած կառուցողական փոփոխությունները: Լիբանանի անվտանգությունն ու բարգավաճումը համապատասխանում են Իրանի շահերին, ուստի մենք աջակցում ենք լիբանանցի քաղաքական գործիչների միջև երկխոսության հաստատմանը», - նշել է նա:

Աբդոլլահիանը հավաստել է, որ Իրանը «հաստատակամորեն կանգնած է Լիբանանի եղբայրական ժողովրդի, նրա ղեկավարության, բանակի և դիմադրության ուժերի կողքին»։

«Իրանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում բանակցությունների օգտին և պատերազմները լուծում չի համարում», - հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է բանակցություններ վարել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Նաջիբ Միքաթիի և արտգործնախարար Աբդուլլա Բու Հաբիբի հետ։

Աբդոլլահիանը Լիբանան էր այցելել նաև հունվարի 12-14-ը:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա