Հասարակական

ՀՀ-ն Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել նամակ Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել նամակ Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 25-ին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ, շեշտելով, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման հերթական ոտնահարումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում