Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ կմտցվեն. Դևդորակի թունելը կփակվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին գտնվող Դևդորակի ավտոմոբիլային թունելում ապրիլի 29-ին կարգելվի բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը կանխարգելիչ աշխատանքների պատճառով: Նման հաղորդագրություն է տարածել Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը կգործի միջազգային նշանակության ավտոճանապարհի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածի 132-135 կմ-ի վրա՝ ապրիլի 29-ին, ժամը 00:00-ից մինչև 06:00-ը:

Թունելի փակման ժամանակ ավտոմեքենաները կկարողանան օգտվել ներպետական նշանակության ​​շրջանցիկ ճանապարհից։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա