Տարածաշրջանային

Իրանի հյուսիսում բարձրաստիճան հոգևորական է սպանվել

1 րոպեի ընթերցում

Իրանի հյուսիսում բարձրաստիճան հոգևորական է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարանի նահանգում այսօր սպանվել է բարձրաստիճան հոգևորական, Փորձագետների խորհրդի անդամ (Իրանի հատուկ պետական ​​մարմին, որն ընտրում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին) Աբաս Ալի Սուլեյմանիին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Washington Post պարբերականից:

Հանցագործությունը կատարվել է Բաբոլսեր քաղաքում։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։

Նշվում է, որ իրանական պետական հեռուստաընկերության տվյալներով՝ Սուլեյմանին քաղաքի բանկերից մեկում է եղել, երբ մեկ այլ մարդ խլել է անվտանգության աշխատակցի հրազենը և սկսել է կրակել բանկի աշխատողներից մեկի հետ անձնական վեճի պատճառով: Միջադեպի հետևանքով Սուլեյմանին սպանվել է:

Սուլեյմանին մինչև վերջերս զբաղեցնում էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի պաշտոնը Սպահանի նահանգի Քաշան քաղաքում, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանի նահանգում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում