Հասարակական

Երիտասարդը խփել է թափառող շների վրա կրակած տղամարդու դեմքին. կրակողը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Երիտասարդը խփել է թափառող շների վրա կրակած տղամարդու դեմքին. կրակողը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 24-ին, ժամը 03.00-ին զանգահարած երիտասարդը հայտնել է, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող ատրճանակ՝ առանց փամփուշտների:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանություն զանգահարած երիտասարդից ընդունվել է հաղորդում, ըստ որի՝ ժամը 02.40-ին 32-ամյա տղամարդը կրակել էր թափառող շների վրա, ինչի համար ինքը խփել էր նրա դեմքին:

Նշվում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում