Տարածաշրջանային

Դամասկոսը հայտարարել է, որ քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայից Թուրքիայի ուժերի դուրսբերման հարցը

1 րոպեի ընթերցում

Դամասկոսը հայտարարել է, որ քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայից Թուրքիայի ուժերի դուրսբերման հարցը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները և հետախուզական ծառայությունների պետերը Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայի հյուսիսային շրջաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սիրիայի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:

«Բանակցությունների մասնակիցները քննարկել են սիրիական տարածքից Թուրքական զորքերի դուրսբերման հարցը: Քննարկվել է նաև Մ4 միջազգային մայրուղով տեղաշարժի վերաբերյալ հատուկ համաձայնագրի իրականացումը»,- նշվում Է փաստաթղթում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում