Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է և պատրաստ է դաշինքի հետ համագործակցության էլ ավելի խորացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը։

«Վրաստանը, որպես ամենահուսալի գործընկերներից մեկը, բավականին լավ փորձ ունի դաշինքի առաքելություններում ներդրում կատարելու առումով: Մենք նպաստում ենք եվրաատլանտյան անվտանգությանը և խաղաղությանը: <...> Մենք պատրաստ ենք էլ ավելի խորացնել մեր քաղաքական երկխոսությունը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բոլոր հարթություններում»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետը ապրիլի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ղարիբաշվիլին արդեն բանակցություններ է վարել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում