Տարածաշրջանային

Վրաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կարժանանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին

1 րոպեի ընթերցում

Վրաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կարժանանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ավարտում է 12 հանձնարարականների կատարման աշխատանքները և մինչև տարեվերջ արժանի կլինի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման գլխավոր թեման Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացն էր: Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդի նախագահին պատմել է Վրաստանի 12 առաջնահերթությունների կատարմանն ուղղված ջանքերի մասին՝ նշելով, որ այդ գործընթացում իշխանությունը մշտական խորհրդակցություններ է անցկացնում Եվրամիության և անդամ երկրների ինստիտուտների հետ: Վարչապետի խոսքով ՝ հանձնարարականների մեծ մասն արդեն կատարվել է, և ձեռք բերված առաջընթացին համապատասխան՝ մինչև տարեվերջ Վրաստանն արժանի է լինելու թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են նաև Ուկրաինայի իրադրությունը և տարածաշրջանի անվտանգության հարցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում