Քաղաքականություն

Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

4 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությամբ ՌԴ ԱԳՆ-ն մասնավորապես նշել է՝ իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Երևանի և Բաքվի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց արդյունքում պարբերաբար երկու կողմից զոհեր են լինում։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։

Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների զարգացման համատեքստում մենք հատկապես շեշտում ենք ցանկացած միակողմի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ անկախ նրանից, խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին է»,-ասված է հայտարարությունում:

ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ռուսական կողմը ելնում է այն նախադրյալից, որ տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն:

Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը արդյունք են երկար ամիսների պարապուրդի և բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիմնական ուղղություններով՝ այդ թվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի ներդաշնակեցման:

Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն ու մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը:

Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իրեն մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «հողի վրա»՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։

Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգով, զերծ մնալ այդ թվում Ռուսաստանի դեմ արշավի միջոցով իրավիճակը սրելու փորձերից»-նշել են ՌԴ ԱԳՆ-ից:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Քաղաքականություն

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Քաղաքականություն

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

Քաղաքականություն

Փարիզում կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությունը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում