Ռազմավիրական ճանապարհը փակել են ծանր բեռնատարների համար ձյան տեղումների պատճառով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել է ձյան տեղումների պատճառով կցորդիչներերով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից;
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի հետ սահման) միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։ Բոլոր ավտոմեքենաները, բացառությամբ մեծ բեռնատարների, կկարողանան առանց կանգ առնելու անցնել ավտոմայրուղու ձնահյուսապաշտպան թունելներով։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, վատ եղանակի պատճառով արգելված է երթևեկությունը մեծաբեռնատար տրանսպորտային միջոցների համար մայրուղու Վլադիկավկազ-Լարս հատվածում Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ: