Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ընթացողԵվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան Հայաստանի երկու ներկայացուցիչ` Պետրոս Պետրոսյանը և Սամվել Գասպարյանը:

21-ամյա ծանրորդ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 160 կգ և 165 կգ: Այս վարժությունում նա 6-րդն է:

Հրում վարժությունում Պետրոսյանը բարձրացրեց 210 կգ, այնուհետ` 214 կգ։Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ և 175 կգ: Նա այս ձևում դարձավ ոսկե մեդալակիր: Գյումրեցի մարզիկը ոսկի նվաճեց նաև հրում վարժությունում` նա բարձրացրեց 211 կգ և 220 կգ: Երկամարտի 395 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Պոկում վարժությունում ԵԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ Ավստրիան ներկայացնող մեր հայրենակից Սարգիս Մարտիրոսյանը:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգքաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձելէ Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգքաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը:

Հայերեն العربية

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են