Սպորտ

Եվրոպայի այս առաջնությունը վերածվել է ծանրամարտի տոնի. Ավստրիայի հավաքականի մարզիչ

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի այս առաջնությունը վերածվել է ծանրամարտի տոնի. Ավստրիայի հավաքականի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մարտիրոսյանը Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը իսկական սպորտային տոն է համարում:

«Մինչ օրս միայն դրական արձագանքներ եմ ստանում Երևանում ընթացող այս առաջնության վերաբերյալ, ոչ միայն իմ թիմի, այլ բոլոր երկրների մասնակիցներից: Եվրոպայի այս առաջնությունը վերածվել է ծանրամարտի տոնի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ մարզումային դահլիճը, բուն մրցումային համալիրը տպավորել են մասնակիցներին և կազմակերպվածությունն էլ ամենաբարձր մակարդակի վրա է: Կամավորների աշխատանքն առավել ևս բարձրակարգ է, քանի որ միշտ պատրաստակամ են աջակցելու ամեն հարցում:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում