Մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 պետական բուհ․ Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ․ կառավարությունը տրամադրված է, որ այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բաց առաջարկով, խնդրանքով, հորդորով կդիմենք մեր բուհական, ակադեմիական շրջանակներին՝ արձանագրելով հետևյալը՝ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 բուհ։ Մենք տրամադրված ենք, որ այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական լինի, բայց, եթե կպարզվի, որ այլ աղբյուրներ էլ կան, որ հավելյալ կֆինանսավորեն, շատ ավելի լավ։ Բայց մեր նպատակն այն է, որ այդ 8 բուհերը իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան։ Մենք որոշ ժամանակ քննարկումներ կիրականացնենք բուհերի հետ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ամենամեծ նախագիծն է լինելու՝ հավելելով, որ լուրջ և խորը թիմային աշխատանք է պետք։

Հայերեն Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres