Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ատոմային սուզանավին ստիպել են դուրս գալ ջրի մակերևույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող Florida ատոմային սուզանավին ստիպել են դուրս գալ ջրի մակերևույթ և փոխել ուղղությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանիին։

«Իրանական ռազմածովային ուժերի Fateh սուզանավը հայտնաբերել է Հորմուզի նեղուցում գաղտնի նավարկող ամերիկյան միջուկային սուզանավը և ստիպել է նրան դուրս գալ մակերևույթ և փոխել ուղղությունը՝ համաձայն միջազգային կանոնակարգերի», - մեջբերում է գործակալությունն Իրանիի խոսքը:

Նա նաև նշել է, որ Florida-ն փոխել է ընթացքի ուղղությունը և շարունակել ճանապարհը՝ Իրանի ռազմածովային ուժերի սուզանավի ուղեկցությամբ։

«Ամերիկյան սուզանավին համապատասխան նախազգուշացում է տրվել, քանի որ այն որոշ չափով մոտեցել է Իրանի տարածքային ջրերին», - հավելել է Շահրամ Իրանին։

Ըստ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի՝ ամերիկյան ռազմանավը բոլոր ջանքերը գործադրել էր գաղտնի կերպով Հորմուզի նեղուցը հատելու համար, սակայն իրանական արտադրության Fateh սուզանավը, որը պարեկություն էր իրականացնում, հայտնաբերել է այն: Դերծովակալ Իրանին նշել է, որ ամերիկյան ուժերը պետք է բացատրություն տան, թե ինչու են խախտել նավարկության կանոնները ծովային խոշոր երթուղու վրա:

Ապրիլի սկզբին ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել էին Florida ատոմային սուզանավը Բահրեյնում տեղակայված Հինգերորդ նավատորմի կազմ ուղարկելու որոշման մասին: Ամերիկյան կողմի հայտարարության համաձայն՝ սուզանավը պետք է պարեկություն իրականացնի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Florida-ն զինված է թևավոր հրթիռներով, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա