Սպորտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը մրցեց Ալբանիան ներկայացնող Զալիմխան Աբակարովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:2 հաշվով:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձել էր 2019 և 2022 թվականներին: Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից է, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում