Հասարակական

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել եզդիերենի ուսուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել եզդիերենի ուսուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով եզդիերեն դասավանդող 5 ուսուցիչ պարգևատրվել է շնորհակալագրերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ըստ աղբյուրի՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նվիրյալ աշխատանքի համար՝ կոչ անելով անպայման մնալ դպրոցում և շարունակել մանկավարժի իրենց առաքելությունը:

«Սերունդներ կրթելու Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչների համար, որոնց ևս տրված է իրենց ազգային արժեքները և մշակույթը պահպանելու հնարավորություն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է, որ ուսուցիչները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով՝ կրթությունը, առհասարակ, բոլոր ազգերի ողնաշարն է, և Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է պետական դպրոցներում:

Հանդիպման ընթացքում մանկավարժները նախարարի տեղակալին են ուղղել հանրակրթության ոլորտում իրենց հուզող հարցերը: Արաքսիա Սվաջյանը կոչ է արել դիմել կամավոր ատեստավորմանը և այդպիսով՝ հնարավորություն ունենալ հավելավճար ստանալու:

Եզդիերեն դասավանդող ուսուցիչներին ուղեկցում էր «Եզդիների կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը և եզդիաբնակ բնակավայրերը» ՀԿ-ի նախագահ Հասան Թամոյանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում