Միջազգային

Հնդկաստանի բնակչությունը 2023 թ.-ի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի բնակչությունը 2023 թ.-ի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կհասնի 1,4286 միլիարդի` գերազանցելով Չինաստանի բնակչությանը, որը կկազմի 1,4257 միլիարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից այսօր տարածված զեկույցում։

Զեկույցում ներկայացված են տվյալներ ՄԱԿ-ի գնահատումներով մինչև 2023 թվականի կեսերը բնակչության թվաքանակի դինամիկայի մասին։ Ըստ զեկույցի՝ մոլորակի բնակչության թիվը տարվա կեսերին կհասնի 8,045 միլիարդի:

«Նշել այն օրը, թե երբ Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչությանը, չի ստացվի, քանի որ ճշգրիտ ժամանակը չի կարող հայտնի լինել»,- ТАСС-ին այս տվյալները մեկնաբանել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Էդի Ռայթը:

Այս տարվա սկզբի պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանի բնակչության թիվն անցյալ տարի կրճատվել է՝ 6 տասնամյակի ընթացքում առաջին անգամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում