Սպորտ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը մրցեց Բուլղարիայից Միկյայ Նաիմի հետ: Թևանյանը հաղթեց մրցակցին 12:1 հաշվով:

23-ամյա Թևանյանը մինչ այս դարձել է աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող, ինչպես նաև մասնակցել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Նա հաղթել է նաև Մ23 աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում