Հասարակական

ՀՀ կառավարության աջակցությամբ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

4 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության աջակցությամբ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտական առաջին ամբիոնը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է հայապահպանությանն առնչվող խնդիրներին, քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասությունների շրջանակում դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև գործող մեկօրյա դպրոցներին համապատասխան գրականությամբ և օժանդակ ուսումնական նյութերով աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Ըստ աղբյուրի՝ Հայագիտական կենտրոնի բացման արարողությանը Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ հայագիտության ոլորտը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:

«Իսպանիայում հայագիտական կենտրոնի բացումը կարևոր է մի քանի տեսանկյունից: Իսպանիայում, ըստ վերջին տվյալների, 10.000-ից ավելի հայ է ապրում, ուստի այսպիսի մեծ հայ համայնք ունեցող երկրի համար չափազանց կարևոր է կրթության շարունակականության ապահովումը: Կարևոր բաղադրիչ է նաև հայոց լեզվի և հայ մշակույթի տեսանելիության ապահովման խնդիրը: Համոզված եմ՝ հայագիտական կենտրոնը երկու պետությունների միջև մշակության երկխոսության և միջպետական համագործակցության ամուր կամուրջ է կարող է հանդիսանալ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ առաջիկայում նախատեսվում է մի շարք ծրագրեր իրականացնել հայագիտության ոլորտում, մասնավորապես՝ Եվրոպայում բոլոր հայագիտական կենտրոնների մասնակցությամբ կազմակերպվելու է համաժողով՝ քննարկելու ցանցային համագործակցության և համատեղ հետազոտություններ իրականացնելու բոլոր հնարավորությունները:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Իսպանիայի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, որոնք շնորհակալական խոսքեր են ուղղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու դեսպանատանը՝ կենտրոնի գործունության կազմակերպման գործընթացին աջակցելու համար:

«Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտոր Խոակին Գոյաչե Գոնյիի (Joaquín Goyache Goñi) հրամանով համալսարանի հայազգի դասախոս Ֆրանսիսկո Սուրյան Էրնանդեսը (Francisco Zurian Hernández) նշանակվել է Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հայագիտության հատուկ ամբիոնի տնօրեն։ Ամբիոնի ակադեմիական աշխատանքներն իրականացնելու նպատակով կդիտարկվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Հայաստանից իսպաներենի իմացությամբ համապատասխան մասնագետի գործուղման հնարավորությունը։ 2023 թ. սեպտեմբերից ամբիոնի ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով հայկական կողմին առաջարկվել է կրթական ծրագիր մշակել՝ թեմատիկ բացվածքով (Հայաստանի ժամանակակից պատմություն, արտաքին քաղաքականություն, հայոց լեզու)»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում