Վրաստանում մեկնարկում է հանգստավայրերի զարգացման բազմամիլիոնանոց ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը գործարկում է քաղաքների և հանգստավայրերի զարգացման նոր լայնամասշտաբ պետական ​​ծրագիրը, որի իրականացման համար կհատկացվի ավելի քան 1 միլիարդ լարի (շուրջ 400 միլիոն դոլար): Կառավարության նիստում նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Կառավարության հնգամյա ծրագիրը ներառում է 11 վայր՝ Բորժոմի, Բակուրիանի, Քութայիսի, Ցխալտուբո, Թելավի, Զուգդիդի, Մցխեթա, Բաթումի, Ստեփանծմինդա, Մեստիա և Կազբեգի։ Առաջին փուլում 2023 թ.-ին ծրագրի իրականացման համար կհատկացվի 200 մլն լարի։

«Այժմ մենք սկսում ենք ավելի մասշտաբային պետական ​​ծրագիր՝ քաղաքների և հանգստավայրերի զարգացման ծրագիրը, որը լինելու է հնգամյա և որի համար բյուջեից հատկացվելու է մեկ միլիարդ լարի: Աշխատանքը շատ շուտով կսկսենք: Այս մասին մանրամասն` ավելի ուշ: Կմշակվեն հայեցակարգեր: Մունիցիպալ զարգացման հիմնադրամը կսկսի ակտիվ աշխատանքն այս ծրագրի իրականացման ուղղությամբ: Մենք կընտրենք լավագույն շինարարներին, ճարտարապետներին», - հայտարարել է վարչապետը։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ կստեղծվեն նոր հանգստի գոտիներ և զբոսաշրջիկների համար գրավիչ վայրեր, կվերականգնվեն պատմամշակութային օբյեկտները։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հիմնական խնդիրը Վրաստանը փուլ առ փուլ եվրոպական տիպի պետություն դարձնելն է։

Ծրագրի իրականացման աշխատանքների կատարումը վստահված է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությանը, ինչպես նաև Մունիցիպալ զարգացման հիմնադրամին։

«Նորացված տարածաշրջաններ» ծրագիրը մեկնարկել է 2021 թ.-ի ապրիլին։ Այն հաշվարկված է չորս տարվա համար։ Ծրագրի շրջանակներում Վրաստանի կառավարությունը նախատեսում է ֆինանսավորել տարածաշրջանների ենթակառուցվածքների բարելավմանը և զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագծերը։

Ծրագրի առաջին փուլը պետության համար արժեցել է 500 մլն լարի և ընդգրկել է Վրաստանի 63 շրջան։

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ